Arminfo.info


ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 14:07

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն հերքում է ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բողոքի ակցիային մասնակիցներին այցելած զինծառայողները բռնության են ենթարկվել:

Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:33

Արմինֆո. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են՝ վիճելի հարցերի լիակատար լիցքաթափման և կարգավորման համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։

Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:25

Արմինֆո. Հիմա այս ճանապարհին որոշվում է հայոց պետականության ճակատագիրը, և, ինչպես բազմիցս ընդգծել ենք, Հայաստանի կառավարության կողմից իր տարատեսակ գործընկերների հետ սկսված ապօրինի գործընթացը մեզ համար անընդունելի է: Այդ մասին, ապրիլի 27-ին Ոսկեպար-Կիրանց արգելափակված ճանապարհին լրագրողների հետ զրույցում նշել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Գալստյանը ։

Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո. Կիրանցում զինծառայողների` մարդկանց հետ ողջագուրվելու և սատարման խոսքերի ֆոնին, ՊՆ-ն տեղեկացրեց, որ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքական ակցիային միացած զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու վերաբերյալ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 15:04

Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Տավուշում տարածքի ականազերծմանը մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի
 Ուրբաթ, 26 Ապրիլի 2024, 10:42

Արմինֆո. Տավուշում տարածքի ականազերծման աշխատանքներին մասնակցող պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով մնացել է առանց ոտքի:

Հայաստանում մեկնարկում է ամառային զորակոչն ու զորացրումը. կզորակոչվեն նաև կանայք
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 13:00

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:

Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 12:23

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյունը մեկնել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր ՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:47

Արմինֆո.Այսօր  ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է որոշում, որի արդյունքում քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն:

Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 18:11

Արմինֆո.Ռուսաստանի խաղաղապահների (ՌԽԶ) դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։

Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:39

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ  կայազորային  քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի  (Մարտական,  հատուկ կամ  տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 22:00

Արմինֆո. Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ": Ինչպես նշել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, վթարի հետեւանքով տուժածներ չկան, երկու զինվորական թեթեւ վնասվածքներ են ստացել: "Ոչ մի լուրջ բան", - նշել է նա։

ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 19:23

Արմինֆո.Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում: Այդ մասին  հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 15:59

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տրվել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 12:36

Արմինֆո. 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում տեղի ունեցած միջադեպի առթիվ իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին,

Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:53

Արմինֆո. Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայ պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով կորցրել է ստորին վերջույթները
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:38

Արմինֆո.Հայ պայմանագրային զինծառայողը ականի պայթյունի հետեւանքով կորցրել է ստորին վերջույթները։

Զինվորի տունը համալրվել է բժշկական ժամանակակից սարքավորումներով
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 16:41

Արմինֆո.Հայաստանում և տարածաշրջանում վերականգնողական եզակի կենտրոն Զինվորի տունը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձեռք է բերել բժշկական գործիքներ և սարքավորումներ՝ մի շարք վիրահատություններ իրականացնելու համար։

Օհանյանը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին. 4 օրում Արցախի պաշտպանության բանակը ջախջախեց թշնամու ճակատը հարձակման տարբեր ուղղություններում ու նորից ստիպեց թշնամուն խաղաղություն մուրալ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 14:19

Արմինֆո.2016 թվականի ապրիլյան պատերազմը հերոսամարտ էր։ Այդ մասին գրել է ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով ղեկավարում էր ՀՀ ԶՈՒ-ն այդ շրջանում։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով